Շամխանի. Տարածաշրջանի որոշ երկրներ կասկածելի միջուկային ծրագրեր են մշակում
https://parstoday.ir/hy/news/iran-i105360-Շամխանի._Տարածաշրջանի_որոշ_երկրներ_կասկածելի_միջուկային_ծրագրեր_են_մշակում
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ տարածաշրջանի որոշ երկրներ միջուկային ծրագրերի համար միլիարդավոր նավթային դոլարներ են ծախսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2019 12:37 Asia/Tehran
  • Շամխանի. Տարածաշրջանի որոշ երկրներ կասկածելի միջուկային ծրագրեր են մշակում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ տարածաշրջանի որոշ երկրներ միջուկային ծրագրերի համար միլիարդավոր նավթային դոլարներ են ծախսել:

Չորեքշաբթի օրը Շամխանին հայտարարել է, որ կասկածելի միջուկային նախագծերի իրականացումը կարող է տարածաշրջանում եւ նույնիսկ աշխարհում ավելացնել  եւ ճգնաժամի ռիսկը, ավելի վտանցավոր դառնալ, քան ահաբեկչության սպառնալիքը:

Շամխանին ընդգծել է, որ նման սպառնալիքների ձեւավորումը Իրանին ստիպելու է իր ռազմավարությունը հարմարեցնել սպառնալիքների բնույթին եւ զինված ուժերի կարիքներին:

Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է. «Իրանը հետեվում է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում օտարների եւ  ահաբեկչական խմբերին աջակցության ցուցաբերով երկրների բոլոր շարժումներին»:

Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ Սիոնիստական ռեժիմի շարունակվող ձախողումների մասին, նա հավելել է. «Սիոնիստական ռեժիմը, որը երազում էր տարածվել Նեղոսից գետից մինչեվ Եփրատ գետն այսօր սահմանափակվում է իր անօրինական սահմաններով, եւ նրա ղեկավարները վախենում են դիմադրության հրթիռիների հարձակումից»: