ԻԻՀ նախագահը հանդիպել է Այաթոլլահ Սիսթանիի հետ
Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Նաջաֆ Աշրաֆում հանդիպել ու բանակցել է Իրաքի շիաների բարձրաստիճան հոգևորական Այաթոլլահ Ալի Սիսթանիի հետ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի առավոտյան աշխարհի շիաների առաջին առաջնորդ Իմամ Ալիի սրբավայր դամբարան այցելելուց հետո, հանդիպել է Այաթոլլահ Սիսթանիի հետ:
ԻԻՀ նախագահը երկուշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաղդադ: Իրաքի մայրաքաղաքում երկօրյա կեցության ընթացքում, Ռոհանին հանդիպել ու բանակցել է այդ երկրի պաշտոնատարների և էլիտայի ներկայացուցիչների հետ:
Իրանի ու Իրաքի պաշտոնատարները, տարբեր ոլորտներում ինտենսիվ բանակցությունների արդյունքում, հինգ փաստաթուղթ ու համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Իրանը և Իրաքը երեքշաբթի օրը համատեղ հաղորդագրություն են հրապարակել, որում ուրվագծել են հետագա համագործակցությունների շրջանակը: Կողմերը համաձայնության են եկել երկու երկրի քաղաքացիների մուտքի վիզաները անվճար դարձնելու և Արվանդ Ռուդ գետի հորատման աշխատանքների շուրջ: