Առաջիկայում կներկայացվեն միջուկային տեխնոլոգիայի ոլորտում Իրանի 112 ձեռքբերումները
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է. «Ապրիլի 9-ին կներկայացվեն միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի 112 ձեռքբերումները»:
Բեհրուզ Քամավանդին նշել է.«Իրանի նվաճումներն արձանագրվել են տեխնիկական, հետազոտական, արդյունահանման, վառելիքի ցիկլի, էլեկտրակայանների, գիտության ու տեխնոլոգիաների, լազերային և մի շարք այլ ճյուղերին և մեծ նանակություն ունեն միջուկային ոլորտում»:
Քամալվանդին հավելել է. «ԱՄՆ-ն ռազմական գործողություններում կրած պարտությունից ու հիասթափությունցի հետո, տնտեսական պատերազմ է սկսել, Իրանի նկատմամբ կիրառելով տնտեսական ճնշումներ ու պատժամիջոցներ»:
2019թ ապրլի 9-ը Իրանում հռչակվել է «Միջուկային տեխնոլոգիայի ազգային օր»՝ Իրանի միջուկային ոլորտի գիտնականների ջանքերը գնահատելու նպատակով և միջուկային վառելիքի ցիկլի ամբողջական դռառնալու կապակցությամբ: