Գեներալ Ջաաֆարի. Իրանը իր փորձը տրամադրում է դիմադրության առանցքին
https://parstoday.ir/hy/news/iran-i105478-Գեներալ_Ջաաֆարի._Իրանը_իր_փորձը_տրամադրում_է_դիմադրության_առանցքին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը իր փորձը տրամադրում է դիմադրության առանցքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2019 07:08 Asia/Tehran
  • Գեներալ Ջաաֆարի. Իրանը իր փորձը տրամադրում է դիմադրության առանցքին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը իր փորձը տրամադրում է դիմադրության առանցքին»:

«Ֆարս» լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Գեներալ Մոհամմեդալի Ջաաֆարին ընդգծել է, որ Լիբանանի «Հեզբոլլահ»-ի հրթիռները կարող են թիրախավորել օկուպացված տարածքների ամբողջ տարածքները: Նա հավելել է, .«Իրավիճակը եւ կարողությունները, որոնք ստեղծվել են տարածաշրջանում Իսլամական հեղափոխության դիմադրությունից, բոլորն Իրանի Իսլամական հեղափոխության նվաճումների շնորհիվ են եղել»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է. «Թշնամին չի հաջողվել տարածաշրջանում եւ ձախողել է իր ծրագրերում, իսկ Իսլամական հեղափոխությունը և դիմադրության ճակատը հաղթել են տարածաշրջանում:

Գեներալ Ջաաֆարին ասել է, որ Սիրիայում դիմադրության հիմնական առանցքը այս երկրի ժողովուրդն է: Նա հավելել է.«Սիրիայում կան շուրջ 100 հազար ժողովրդական ուժեր, որոնք դիմադրում են են ԻԼԻՊ-ին եւ Ալ-Նուսրա ահաբեկչական ճակատին եւ պայքարում են սիրիական ընդդիմության դեմ»: