Գեներալ Ջաաֆարի. Իրանը իր փորձը տրամադրում է դիմադրության առանցքին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը իր փորձը տրամադրում է դիմադրության առանցքին»:
«Ֆարս» լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Գեներալ Մոհամմեդալի Ջաաֆարին ընդգծել է, որ Լիբանանի «Հեզբոլլահ»-ի հրթիռները կարող են թիրախավորել օկուպացված տարածքների ամբողջ տարածքները: Նա հավելել է, .«Իրավիճակը եւ կարողությունները, որոնք ստեղծվել են տարածաշրջանում Իսլամական հեղափոխության դիմադրությունից, բոլորն Իրանի Իսլամական հեղափոխության նվաճումների շնորհիվ են եղել»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է. «Թշնամին չի հաջողվել տարածաշրջանում եւ ձախողել է իր ծրագրերում, իսկ Իսլամական հեղափոխությունը և դիմադրության ճակատը հաղթել են տարածաշրջանում:
Գեներալ Ջաաֆարին ասել է, որ Սիրիայում դիմադրության հիմնական առանցքը այս երկրի ժողովուրդն է: Նա հավելել է.«Սիրիայում կան շուրջ 100 հազար ժողովրդական ուժեր, որոնք դիմադրում են են ԻԼԻՊ-ին եւ Ալ-Նուսրա ահաբեկչական ճակատին եւ պայքարում են սիրիական ընդդիմության դեմ»: