Ռոհանի. Իրանի թշնամիները երբեք չեն հասնի իրենց նպատակներին
ԻԻՀ նախագահը հայտարարել է. որ Իրանին հարվածելու համար, թշնամիները օգտագործում են իրենց բոլոր ուժերը, սակայն երբեք չեն հասնելու իրենց նպատակներին:
Հասան Ռոհանին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ամերիկացիները ցանկանում են վերադառնալ Թեհրան եւ կառավարել ժողովրդին, սակայն Իրանի դիմացկուն ժողովուրդը թույլ չի տալիս թշնամիներին հասնել իր նպատակին:
Ռուհանին հայտարարել է, որ ամերիկացիները առանց որեւէ պատճառի դուրս են եկել ՀԳՀԾ-ից եւ Իրանի ժողովրդի դեմ խիստ պատժամիջոցներ են սահմանել:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից մարդկության դեմ իրականացրած ոճրագործություններին, Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «հանցագործություն» են և ԻԻՀ իշխանությունները մտադիր են դատի տալ ԱՄՆ-ին:
Խոսելով իրանական կառավարության անցած տարվա գործունեություն արդյունքների մասին, Ռոհանին հավելել է, որ Իրանի կառավարությունն օգտագործում է իր ուժը` դիմակայելու թշնամու պլաններին եւ շարունակելու այս գործընթացը մինչեւ թշնամիներին հաղթելը: