Իրանը չի մասնակցել ՔԲԿ-ի դեմ Թուրքիայի իրականացրած գործողություններին
Մարտ 19, 2019 04:02 Asia/Tehran
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ մի պաշտոնյա հայտարարել է, որ իրանական ԶՈՒ-երը չեն մասնակցել է ՔԲԿ-ի դեմ Թուրքիայի իրականացրած գործողություններին:
Ավելի վաղ, Թուրքիայի ՆԳ նախարար Սոլեյման Սոյլուն հայտարարել էր, որ Իրանն ու Թուրքիան այդ երկրի արևելյան սահմանին համատեղ գործողություն են իրականացրել ՔԲԿ-ի դեմ:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, իրանցի պաշտոնյան այդ կապակցությամբ ասել է. «Երկուշաբթի առավոտյան, Թուրքիայի բանակը գործողություն է իրականացրել ՔԲԿ-ի դեմ, սակայն ԻԻՀ ԶՈՒ-երը ներգրավված չեն եղել գործողությանը»:
Նա հավելել է. «Իրանի իսլամական հանրապետության Զինված Ուժերը պայքարելու են ցանկացած խմբի դեմ, որը կփորձի անապահովություն տարածել երկրում»:
Պիտակ