Իրանի ու Չինաստանի միջև առևտուրն կիրականացվի ազգային արժույթներով
https://parstoday.ir/hy/news/iran-i105553-Իրանի_ու_Չինաստանի_միջև_առևտուրն_կիրականացվի_ազգային_արժույթներով
Իրանն ու Չինաստանը, ԱՄՆ դոլարից կախվածությունը նվազեցնելու նպատակով, մտադիր են առևտուրն իրականացնել ազգային արժույթներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2019 04:43 Asia/Tehran
  • Իրանի ու Չինաստանի միջև առևտուրն կիրականացվի ազգային արժույթներով

Իրանն ու Չինաստանը, ԱՄՆ դոլարից կախվածությունը նվազեցնելու նպատակով, մտադիր են առևտուրն իրականացնել ազգային արժույթներով:

ԻԻՀ տնտեսության և ֆինանսաների նախարար Ֆարհադ Դուսփասանդը հայտարարել է. «Ներկայումս Թեհրանն ու Պեկինը բանակցում են՝ դրամավարկային ու ֆինանսկան պայմանագրի շուրջ, որը հնարավորություն կտա երկու երկրների միջև առևտրային գործարքներն իրականացնել ազգային արժույթներով»:

Դուսփասանդը, ով Իրանի ու Չիանստանի տնտեսական համագործակցության յոթերորդ համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Պեկին, ԻՌՆԱ-ին տված հարցազրուցյում ասել է. «Ներկայումս մշակվում են մի քանի ծրագրեր՝ Իրանի ու Չիանստանի տնտեսական հարաբերությունների զարգացման և Իրանի համար առկա բանկային խնդիրները լուծելու նպատակով»:

Նախարարը հավելել է, որ Իրանն ու Չինաստանը պետք է ջանքեր գործադրեն՝ առևտրի, ներդրումների, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունների զարգացման ուղղությամբ: Նրա խոսքերով. «Նախատեսվում է  երեքշաբթի օրը կայանալիք համատեղ տնտեսական նիստում քննարկել այս հարցերը»: