Մարտ 20, 2019 11:03 Asia/Tehran
  • Նոռուզը Իրանի ժողովրդի խաղաղության եւ երկարատեւ բարեկամության ուղերձն է աշխարհին

Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը Նոռուզը, որպես Իրանի եւ տարածաշրջանի բազմաթիվ երկրների մշակութային ինքնության խորհրդանիշ է գնահատել, ասելով. «Նովրուզն Իրանի ժողովրդի խաղաղության եւ երկարատեւ բարեկամության ուղերձն է աշխարհի ժողովուրդներին»:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ԻԻՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հարցերով գլխավոր քարտուղար Խոջադոլահ Այուբին ասել է, որ Նոռուզի ոգին խաղաղությունն է, եւ հաշվի առնելով վերջերս Նովրուզի համաշխարհային գրանցումը, այս մշակույթը պետք է նպաստի իր կոչմանը:

Նոռուզը, որն ունի իրանական ծագում, նշվում է 12 երկրներում:

2010 թ. փետրվարի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի Կանոնադրության 49-րդ հոդվածի շրջանակում, ընդունեց բանաձեւ, որով Նոռուզը հռչակեց « Խաղաղության մշակույթը» համաշխարհային օր:

Աշխարհի 11 երկրների ավելի քան 300 միլիոն մարդ, Իրանի ժողովրդի հետ միասին, նշում է Նոռուզը:

Պիտակ