Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
(last modified Wed, 22 Feb 2023 07:28:19 GMT )
Փետրվար 22, 2023 10:58 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ։ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր։Այս առիթով  ներկայացնում ենք հատուկ հաղորդում։ Ընկերակցեք մեզ։

Հետաքրքիր  և զարմանալի է իմանալ, որ աշխարհում կա ավելի քան 6000 կենդանի լեզու: Սակայն, ցավոք, այս թվից ընդամենը մի քանի հարյուր լեզու է դասավանդվում ,որպես պաշտոնական լեզու ՝երկրների կրթական համակարգում: Համացանցում և թվայինացված աշխարհում օգտագործվող լեզուների թիվը  ևս հարյուրից քիչ է: Լեզվաբանները կանխատեսում են, որ այս լեզուների կեսը կոչնչանան  հաջորդ դարում։ Մի լեզվի ոչնչացում, նշանակում է այդ լեզվով խոսող մարդկանց մշակութային ժառանգության, ինքնության և սոցիալական միասնականության ոչնչացում։ Երբ մոռացվի լեզուների հարուստ տարածումը, կկորչի աշխարհի հարուստ մշակույթների բազմազանությունը:

Յուրաքանչյուր  լեզվի ոչնչացումը և մահը պատճառ է դառնում, որ աշխարհում վերանա և մոռացության մատնվի մի խումբ մարդկանց մշակույթը , սովորույթները, պատմությունը և քաղաքակրթության ընդհանրությունը և դրան զուգահեռ, մարդկային հասարակությունը կկորցնի իր պատմական  թանկարժեք ժառանգությունների ու ձեռքբերումների մի մասը: Կարևոր փորձառություններ, որոնք անհրաժեշտ են մարդկության ապագա սերունդների ավելի  բարօր  կյանքի համար։ Հարգելով և հիշելով այս ոչ նյութական ժառանգության ,այսինքն՝մայրենի լեզվի  կարևորությունը՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իր օրացույցում փետրվարի 21-ը գրանցել է, որպես Մայրենի լեզվի միջազգային  օր։

 

Մայրենի լեզվի միջազգային օրվա պատմությունը վերադառնում է 1952 թվականի փետրվարի 21-ին: Այդ օրը, Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի տարբեր համալսարանների ուսանողներ, որն այն ժամանակ կոչվում էր Արեւելյան Պակիստան, բողոքի ցույց անցկացրեցին  իրենց մայրենի լեզվով կրթության արգելքի դեմ  և պահանջեցին , որ բենգալերենը պաշտոնապես ճանաչվի Պակիստանի երկրորդ լեզու (օրդու լեզվի կողքին): Բանգլադեշը Պակիստանից անջատվելով և այդ երկրի պահանջով ,1999 թվականի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր։

Այնուհետև, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլյան 2008 թվականը հայտարարեց Լեզուների միջազգային տարի։Նաև այս վեհաժողովը գալիք տասնամյակը (2022-2032) հայտարարել է, որպես բնիկ լեզուների միջազգային տասնամյակ, որպեսզի ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրի բնիկ լեզուների կորստի ճգնաժամի և այդ լեզուների պահպանման, վերակենդանացման ու  տարածման և ազգային ու  միջազգային մակարդակներում  հրատապ քայլերի կիրառման անհրաժեշտության վրա:

Բայց ի՞նչ է մայրենի լեզուն և ինչո՞ւ է այն այդքան կարևոր և ուշադրության արժանի: Առ իպատասխան՝ պետք է ասել, որ մայրենի լեզուն այն լեզուն է, որը երեխան սովորում է մորից, հորից և հարազատներից: Դա նույն լեզուն է, որը նա խոսել է մանկուց և ինչ-որ առումով  նրա բնիկ լեզուն է: Որոշ հետազոտողների կարծիքով՝ երեխան մոր արգանդում է ծանոթանում մայրենի  լեզվին, ծնվելուց հետո, ժամանակի ընթացքում և այն բազմիցս լսելով, սովորում է մայրենի  լեզուն և սկսում է խոսել։Նա այս լեզվով է խաղում,ծիծաղում, լաց լինում և կամաց-կամաց հարաբերություններ է հաստատում ուրիշների հետ։Երեխան իր մայրենի լեզվով կարողանում  է ճանաչել իրեն շրջապատող աշխարհը , արտահայտել իր զգացմունքներն ու հույզերը:

Շատ երկրների մշակույթում, մայր բառը համազոր է հայրենիքին: Մայր հայրենիքը  և մայրենի լեզուն միշտ էլ կազմել են անհատի ինքնության ճանաչման մեծ մասը: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մայրենի լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ դրա կարևորությունը պայմանավորված է նրանով, որ դրա միջոցով մեր նախնիները խոսում են մեզ հետ, իսկ մեր երեխաները դրանով են հասկանում մեզ շրջապատող աշխարհը։Մի խոսքով ՝ մայրենի լեզուն կամուրջ է սերունդների միջև և միջոց՝ փոխանցելու տեղական  ինքնությունը, ապա՝ հասարակության ավանդական գիտելիքները։

 

Լեզուն մշակույթի հիմքն է:Լեզուն է առանցքը յուրաքանչյուր մշակույթի ձևավորման ու զարգացման : Քանի դեռ մշակույթը կարողանում է շարունակել այս զարգացումը և պահպանել իր վերելքը, այն ապահով կլինի ամեն կարգի  հարվածից: Մյուս կողմից՝ լեզվի միջոցով հնարավոր է մշակույթ փոխանցել։Այսինքն՝ լեզուն փոխանցելով կարելի է փոխանցել մշակույթը։Գաղութատիրության դարաշրջանում լեզուն հանդիսանում էր գաղութատերերի միջոցներից մեկը ՝ օկուպացրած  երկրների ժողովրդին իրենց ենթարկելու համար:

Միլան Կոնդերայի նման սոցիոլոգները համոզված են, որ մի ժողովրդի ոչնչացնելու առաջին քայլը նրա հիշողությունը ջնջելն է:Պետք է ոչնչացնել նրա գրքերը, մշակույթը և լեզուն ։Ինչ-որ մեկին պետք է ստիպել նրա համար նոր գրքեր գրել, կեղծել ու ստեղծել նոր մշակույթ, հորինել նոր պատմություն ու լեզու, կարճ ժամանակ անց ազգը կմոռանա, թե ով է եղել և  ինչ է եղել։

Այսօր էլ լեզուն փափուկ պատերազմի միջոցներից է: 1992 թվականին անգլիացի լեզվաբան Ռոբերտ Ֆիլիպսոնն առաջին անգամ արծարծեց լեզվական իմպերիալիզմի տեսությունը։Նա «Լեզվական իմպերիալիզմ» խորագրով  իր գրքում , անդրադառնալով իմպերիալիզմի բազմազան ձևերին ,ինչպես՝ տնտեսական,մշակութային ,քաղաքական և այլն ,անդրադարձել է անգլերեն  լեզվի իմպերիալիզմին,դա բնութագրելով ներկա դարաշրջանի նորագույն գաղութատիրության ձևը: Նա ասում է, որ ԱՄՆ-ի և Անգլիայի կողմից այլ երկրներում անգլերեն լեզվի տարածումը նշանակում է նրանց մեջ մեղմ ու հանգիստ ձևով «ներթափանցում և գերակայություն», որը մի կողմից  երկրներում մեծացնում է Արևմուտքի շահերը, իսկ մյուս կողմից՝ երկարաժամկետ հեռանկարում թուլացնում կամ ոչնչացնում է տեղական և ազգային մշակույթներն ու լեզուները։

 

Իրանցի լեզվաբան դասախոս Մեհդի Սալեհին լեզվական իմպերիալիզմի քննարկման հարցով համոզված  է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը, թե՝ աշխարհում որոշ լեզուներ անհետացել են, և որոշ այլ կենդանի լեզուներ վտանգի տակ են, պետք է նախազգուշացում համարել այս համաշխարհային կազմակերպության կողմից։Նրա տեսանկյունից ՝լեզուն քաղաքական և անվտանգության խնդիր է իշխանության բնագավառում: Նշելի է,որ սեպտեմբերի 11-ի դեպքից  հետո, ԱՄՆ-ի լեզվի ասոցիացիան ,մի նիստի ընթացքում ընդգծեց ,որ անհրաժեշտ է պայքարել պարսկերենի և արաբերենի պես լեզուների դեմ և 114 միլիոն դոլարի բյուջե հաստատեց ,հիշյալ լեզուների վերացման և դրանց դեմ պայքարելու համար:

Վերջին տարիներին, երկրների ղեկավարները փորձել են պաշտպանել իրենց հասարակության ժողովրդի ինքնությունը՝ ամրապնդելով մայրենի լեզուն Արևմուտքի մշակութային ներթափանցման  դեմ։Էթնիկ և լեզվական բազմազանություն ունեցող երկրների քաղաքականությունն է՝ որպես հիմնական լեզու  նկատի առնել միասնական լեզուն, ապա դրան զուգահեռ  հնարավորություն ընձեռել օգտագործելու մայրենի լեզուները: Անշուշտ, եթե լեզվական բազմազանություն ունեցող երկրում ապրող յուրաքանչյուր մարդ կրթական գործընթացն անցկացնի միայն իր մայրենի լեզվով, ապա չի ունենալու նույն շանսը,՝ աշխատելու հասարակության մեջ և վայելելու մշակութային և ուսուցման , տնտեսական, սոցիալական և այլ հնարավորությունները: Դա կարող է ապագայում նրա համար խնդիրներ ստեղծել: Մեր սիրելի Իրանը նույնպես բաղկացած է տարբեր էթնիկ խմբերից, որոնք խոսում են տարբեր լեզուներով: Իրանի տարբեր շրջաններում կան մոտ 70 տարբեր լեզուներ և բարբառներ, որոնք  են՝ թուրքերենը, ազարերենը, քրդերենը, գիլակի, լոռի, բալուչի լեզուները, արաբերենը, հայերենը և այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի հարուստ մշակույթ ՝սովորությունների  , գրականության ,ինչպես պարտմվածքների, պոեզիայի, ասացվածքների և այլ ոլորտներում: Այս մշակույթներից յուրաքանչյուրը պատմության ընթացքում իր ազդեցությունն է թողել պարսկերենի վրա, որը երկրի պաշտոնական լեզուն է, և հարստացրել է այն: Այնպես, որ պատմության ընթացքում պարսկերենը միշտ եղել է Իրանի ժողովրդի ազգային ինքնության և միասնականության գործոնը։Այն օրերին, երբ Կյուրոսն ու Դարեհը խոսում էին հին պարսկերեն լեզվով և իրենց հռչակագրերը, կանոնադրություններն ու հրամանագրերը  այս լեզվով էին փորագրում ժայռերի ու սյուների ճակատներին , այն ժամանակ, երբ իրանցի մեծ բանաստեղծ Ֆիրդուսին Շահնամեն գրելով փորձում էր իրանցիների մեջ ամրապնդել ազգային և մշակութային արմատներն ու հետաքրքրությունները,այն ժամանակ , երբ Մոլավին պարսկերեն լեզվով գրում  էր Իրանի և աշխարհի միստիկական ամենամեծ ստեղծագործությունները,որպեսզի ժողովրդին ուսուցանի կրոնական և միստիկական  իսկությունը,և այն ժամանակ  երբ Սաադին և Հաֆեզը պարսկերեն լեզվով գրեցին իրենց  ամենամնայուն  գրական գործերը,բոլորը իրենց հիշարժան դերը կատարեցին իրանական էթնոսի պահպանման ու գոյատևման և ազգային միասնականության հարցում: Իրականում պարսկերենը միշտ կապող օղակ է եղել  իրանցիների և նրա էթնիկ խմբերի ազգային ինքնությունը իրար միացնելու հարցում  և մինչ օրս էլ իրանցիների ազգային միասնության հիմնական գործոնն է։Ըստ գրող և թարգմանիչ դոկտ.Սահեբ ալ Զամանիի .« Իրանցիները  լավապես հասկացել էին, որ այն ժողովուրդը , ով չի կարողանում մտածել իր մայրենի լեզվով, ստիպված է իր մշակութային զարգացման և ուղեղի ու հոգեկանի  սնուցման հիմքերը մշտապես փնտրել օտար լեզուներում և միշտ իրեն նվաստացած և անինքնավստահ զգալով մատնվել  մշակութային հետամնացության »: