Պարսից ծոցում մեկնարկել են Ֆարզադ B գազային հանքավայրի շահագործման աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/iran-i242968-Պարսից_ծոցում_մեկնարկել_են_Ֆարզադ_b_գազային_հանքավայրի_շահագործման_աշխատանքները
Պարսից ծոցում մեկնարկել են Իրանի ամենաբարդ համատեղ հանքավայրերից մեկի՝ Ֆարզադ B գազային հանքավայրի հորդատման աշխատանքները։
(last modified 2026-02-18T07:04:31+00:00 )
Փետրվար 18, 2026 09:25 Asia/Tehran
  • Պարսից ծոցում մեկնարկել են Ֆարզադ B գազային հանքավայրի շահագործման աշխատանքները

Պարսից ծոցում մեկնարկել են Իրանի ամենաբարդ համատեղ հանքավայրերից մեկի՝ Ֆարզադ B գազային հանքավայրի հորդատման աշխատանքները։

Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի համատեղ Ֆարզադ B գազային հանքավայրի մշակման նախագծի գործադիր տնօրեն Քեյվան Թարիղաթին ասել է. «Այս հանքավայրը համարվում է Իրանի ամենադժվար ծովային հանքավայրերից մեկը՝  հատուկ երկրաբանական պայմանների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պատճառով»։ 
Թարիղաթին հավելել է. «Ֆարզադ B գազային հանքավայրի մշակման նախագծի առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտվել են։  1485 տոննա կշռող կառույցը, որը հանդիսանում է հորատանցքային հարթակի հիմքը, պատրաստ է տեղափոխվելու և տեղադրվելու Պարսից ծոցի ջրերում»։ 
Այս իրադարձությունը   կարևորագույն քայլ է՝ տարածաշրջանային գազային մրցակցության մեջ Իրանի ազգային շահերը պաշտպանելու համար։