Իրանը ցավակցում է Չինաստանի կառավարության ու ժողովրդին
Չիանստանի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել ու վիրավորվել են այդ երկրի մի շարք քաղաքացիներ: Այդ կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել Չինաստանի կառավարությանն ու ժողովրդին:
Իրանի ԱԳ նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, շաբաթ օրը Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ցավակցություն է հայտնել Չինաստանի կառավարությանը, ժողովրդին ու տուժածների հարազատներին և վիրավորվածներին ցակնկացել է շուտափույթ ապաքինում:
Հինգշաբթի օրը Չինաստանի Յան Չենգ քաղաքի «Չեն Ջիագանգ» արդյունաբերական համալիրում պայթյուն է տեղի ունեցել և տեղական լրատվամիջոցների հայտարարությամբ դեպքի հետևանքով մահացել է առնվազն 62 մարդ, ևս 640-ը վիրավորվել են:
Չնաստանի ոստիկանությունը հայտարարել է.«Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն և դեպքի մանրամասները քննարկման փուլում են, սակայն այս գործարանը արտադրում է ավելի քան 30 քիմիական միացություններ: Արտադրվող նյութերից որոշները չափազանց դյուրավառ են»: