Ամանոն կրկին ընդգծել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն մի անգամ ևս ընդգծել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը:
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության մասին Յուկիա Ամանոն հայտարարել է.«Իրանի կողմից ՀԳՀԾ-ին հակասով որևէ քայլ չի կատարվել»:
Քննադատելով ՀԳՀԾ-ի ԱՄՆ-ի դուրս գալու միակողմանի քայլը Ամանոն հստակեցրել է.«Մինչ այժմ Իրանը լիովին գործադրել է միջուկային համաձայնության կետերը և համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը լուրջ ազդեցություններ չի թողնելու հետագա զարգացումների վրա»:
Դրանով հանդերձ, որ Իրանը լիովին հավատարիմ էր ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ միջուկային նախկին պատժամիջոցները:
ԱՄՆ-ի նախագահի այս քայլը արժանացավ և՛ ներքին և՛ արտերկրյա քննադատությունների և բազմաթիվ երկրներ ու անձինք դատապարտեցի այդ քայլը: