Ռոհանի. Իրան-Իրաք համագործակցությունը տարածվում է տարբեր ոլորտներում
ԻԻՀ նախագահն ընդգծել է տարբեր ոլորտներում Թեհրանի եւ Բաղդադի միջեւ համագործակցության ընդլայնվու է:
Շաբաթ օրը Թեհրանում Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Ալ-Մահդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ պատմական խորը հարաբերություններին, ասել է.«Իրանն ու Իրաքը ձգտում են երկկողմ առեւտուրի ծավալները հասցնել տարեկան 20 միլիարդ դոլարի:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Թեհրանն ու Բաղդադը ընդհանուր տեսակետներ ունեն տարածաշրջանում առկա բազմաթիվ հարցերի շուրջ: Նա նշել է, որ Իրան-Իրաք սահմանային համագործակցությունը կզարգանա երկու երկրների միջեւ ահաբեկչության, թմրանյութերի եւ մաքսանենգության դեմ պայքարում:
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին նաեւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Իրանն ահաբեկչության դեմ պայքարում մեծ ներդրում է կատարել Իրաքի նկատմամբ:
Նա հավելել է, որ Իրանն ունի մեծ մշակույթ եւ քաղաքակրթություն, պատմության խորքում:
Աբդուլ Մահդին ընդգծելով, որ Իրաքը ձգտում է Իրանի հետ հարաբերությունների առավել ընդլայնմանը հավելել է.-«Իրաքն իր վճռականությունն է հայտնել Իրանի դեմ ցանկացած սպառնալիքը դիմակայելու համար»:
Շաբաթ օրը Ռոհանիին պաշտոնապես դիմավորել է Իրաքի վարչապետին՝ Թեհրանի Սաադաբադի պատմամշակութային համալիրում: