Իրանում կայացել է 114 միջուկային ձեռքբերումների շնորհանդեսը
Իրանում միջուկային տեխնոլոգիայի ազգային օրվա 13-ամյակին, կայացել է 114 միջուկային ձեռքբերումների շնորհանդեսը:
Երեքշաբթի օրը, Հասան Ռոհանին այդ առիթով վիդեո-կոնֆերանս է ունեցել: Երեքշաբթի օրը, Իրանում կայացել է տարբեր նախագծերի շնորհանդեսը, այդ թվում՝ IR6 արդիական 20 ցենտրիֆուգների շղթաների տեղադրումը, Իրանի վակուումային տեխնիկայի ազգային կենտրոնի առաջին փուլի բացումը, ուրանի հարստացման թափոնների տնօրինման կենտրոնի բացումը և 6MV գծային էլեկտրոնային բժշկական արագացուցիչի շահագործումը:
Մյուս նախագծերից են՝ գործընթացների չափման վահանակային համակարգը, քվանտային մեխանիկայի կամ քվանտային խճճվածության համակարգը, առողջապահական ոլորտում կիրառություն ունեցող շարունակական գոտիավորման ցենտրիֆուգը, FTIR սարքը, ռադիոդեղերի արտադրման ոլորտում օգտագործվող մի արտադրանք և թթվածին 18 -ի արտադրումը:
Վերջին տարիների ընթացքում, Իրանի միջուկային արդյունաբերությունը զարգացող ընթացք է ունեցել, այնպես որ ամեն տարի միջուկային տեխնոլոգիայի ազգային օրվան նվիրված միջոցառումների ժամանակ, ավելի մեծ թվով միջուկային ձեռքբերումներ են ներկայացվում: