Էրաղչի.«Փարիզը պետք է անհապաղ պարզաբանում ներկայացնի»
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«Եթե Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի թուիթերյան գրառումները Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը լինեն, ապա դա կնշանակի, որ Ֆրանսիան խախտում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:
Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն հայտարարել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, Իրանն ուրան հարստացնելու որևէ պատճառ չունի:
«Իրանը միջուկային զենքերի չտարածման պայմանագրի և լրացուցիչ արձանագրության շրջանակում և խիստ վերահսկողության պայմաններում, պարտավոր է ապացուցել, որ իր միջուկային գործունեությունը խաղաղ բնույթ է կրում». նշել է Ժերար Արոն:
Արձագանքելով Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի այդ հայտարարությանը, Էրաղչին Twitter-ի իր էջում գրել է.«Ֆրանսիայի կառավարությունը պետք է անհապաղ պարզաբանումներ անի, հակառակ դեպքում Իրանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»: