Ռոհանի.«ԻՀՊԿ-ին ահաբեկիչ համարելը ԱՄՆ-ի խարդախությունն է»
Իսլամական հեղափոխության պահապաների կորպուսին ահաբեկիչ անվանելը համարելով ԱՄՆ-ի խաբեբա պետության տգեղ քայլը ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Պահապանների կորպուսին ու Իրանի զինված ուժերին ուղղված անարգանքը ուղղված է Իրանի ժողովրդին»:
ՀԻնգշաբթի օրը, Իրանի բանակի օրվա առիթով կազմակերպված հատուկ արարողությանն ունեցած ելույթում Հասան Ռոհանին հավելել է.«Այսօր ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը դեմ են տարածաշոջանի անվտանգության, միատարրության, եղբայրության ու ազգային շահերի պաշտպանության գոյության հետ»:
Ռոհանին ասել է.«Արդեն 18 տարի է ինչ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում ու մինչև Լիբանան, Եմեն ու այլ երկրներ ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները դժբախտությունից և ավերածությունից բացի տարածաշրջանի ժողովուրդների համար ոչ մի օգուտ չի ունեցել»:

Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ն և տարածաշրջանում նրա նվաստ հետևորդները ու նաև Սիոնիստական ռեժիմը չէին պատկերացնում, որ տարածաշրջանի ժողովուրդները կաարղանան Միջին Արևելքում գտնվող իրենց հայրենիքից ջախջախելով դուրս վռնդել ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի վաձկան ահաբեկիչ ուժերին»:
Իրանի նախագահը շեշտել է.«Այն ինչ կարևոր է ԻԻՀ-ի համար տարածաշրջանի երկրների կայունությունը, անվտանգությունը, անկախությունն ու ահաբեկչության կործանումն է»:
Հինգշաբթի օրը Իրանի ողջ տարածքներում միաժամանակ տեղի է ունենում Իրանի բանակի օրինակելի հաշվարկների շքերթը:
Այս տարի առաջին անգամ բանակի օրվա շքերթին մասնակցում են իրանական արտադրության կործանիչները: