Իրանի բանակի ծովուժի հրամանատար.«Տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չկա»
https://parstoday.ir/hy/news/iran-i106601-Իրանի_բանակի_ծովուժի_հրամանատար._Տարածաշրջանում_օտարերկրյա_ուժերի_ներկայության_կարիքը_չկա
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի և Խաղաղ օվկիանոսում Չինաստանի ծովային ուժը կհանգեցնի ծովային տարածքներից իմպերիալիստական ուժերի հեռանալուն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2019 13:21 Asia/Tehran
  • Իրանի բանակի ծովուժի հրամանատար.«Տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չկա»

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի և Խաղաղ օվկիանոսում Չինաստանի ծովային ուժը կհանգեցնի ծովային տարածքներից իմպերիալիստական ուժերի հեռանալուն»:

 Չինաստանի Ցինդաո քաղաքում այդ երկրի ռազմածովային ուժերի ստեղծման 70-րդ տարելիցին նվիրված համաժողովի շրջանակներում, Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար Շեն Ջինլոնգի հետ հանդիպման ժամանակ, դերծովակալ Հոսեյն Խանզադին նշել է.«Այսօր  Խաղաղ օվկիանոսում Չինաստանի և Հնդկական օվկիանոսի հյուսիսում Իրանի կողմից ծովային քաղաքակրթության թռիչքի ականատես ենք, և այս շրջաններում օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չկա»:

Նշելով, որ երկու երկրները օվկիանոսներում ու ծովերում համատեղ սահմաններ ունեն, Իրանի բանակի ծովուժի հրամանատարը հավելել է.«Այս սահմանների համատեղ օգտագործմամբ, կարելի է մոտ ապագայում տարբեր ոլորտներում երկու երկրի միջև ստեղծել ավելի ընդլայնված համագործակցություն»:

Հանդիպման ժամանակ, Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար Շեն Ջինլոնգն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել Իրանի հետ համագործակցություններն ընդլայնելու համար, ասելով.«Միմյանց նավահանգիստներում երկու երկրի նավախմբերի ներկայությունը կխթանի այս հարաբերությունների արագացումը, և Չինաստանը մշտապես ողջունելու է դա»: