Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել հետևել Բրիտանիայում բողոքարարներին ճնշելու քայլին»
https://parstoday.ir/hy/news/iran-i106622-Իրանը_ՄԱԿ_ին_կոչ_է_արել_հետևել_Բրիտանիայում_բողոքարարներին_ճնշելու_քայլին
Իրանը դատապարտել է Լոնդոնում հարյուրավոր բողոքարարներին ճնշելը, ձերբակալելն ու դատական պատասխանատվության ենթարկելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2019 07:29 Asia/Tehran
  • Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել հետևել Բրիտանիայում բողոքարարներին ճնշելու քայլին»

Իրանը դատապարտել է Լոնդոնում հարյուրավոր բողոքարարներին ճնշելը, ձերբակալելն ու դատական պատասխանատվության ենթարկելը:

Հաղորդագրություն տարածելով, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը մտահոգություն է հայտնել Բրիտանիայում քաղաքացիական հավաքների հանդեպ վերաբերմունքի կապակցությամբ և դատապարտել է բողոքարարների դեմ ոստիկանության կոպիտ վերաբերմունքը: Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել իր պարտավորությունների շրջանակում, հետևել Բրիտանիայում մարդու իրավունքների բացահայտ խախտման հարցին և զեկույց պատրաստել այդ կապակցությամբ:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի հաղորդագրության մեջ ասված է, որ Բրիտանիայի ոստիկանության կոպիտ վերաբերմունքը քաղաքացիական իրավունքների խախտման բացահայտ դեպք է:

Ապրիլի 15-ից, բնապահպան ակտիվիստները Լոնդոնում ցույց են անցկացրել երկիր մոլորակի գլոբալ տաքանալու հարցի հանդեպ դիվանագետների անտարբերության դեմ: Լոնդոնի ոստիկանությունը մինչ այս ձերբակալել է 1065 բնապահպան ակտիվիստների: