ԻԻՀ Պաշտպանության նախարար. Թեհրանն ու Բաղդադը ցանկացած իրավիճակում աջակցում են իրար
https://parstoday.ir/hy/news/iran-i106655-ԻԻՀ_Պաշտպանության_նախարար._Թեհրանն_ու_Բաղդադը_ցանկացած_իրավիճակում_աջակցում_են_իրար
ԻԻՀ Պաշտպանության նախարարը հայտարարել է. «Իրանն ու Իրաքը, ցանկացած իրավիճակում աջակցելու են իրար և ճգնաժամային իրավիճակներում չեն հապաղելու օգնության ահսնել իրար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2019 07:25 Asia/Tehran
  • ԻԻՀ Պաշտպանության նախարար. Թեհրանն ու Բաղդադը ցանկացած իրավիճակում աջակցում են իրար

ԻԻՀ Պաշտպանության նախարարը հայտարարել է. «Իրանն ու Իրաքը, ցանկացած իրավիճակում աջակցելու են իրար և ճգնաժամային իրավիճակներում չեն հապաղելու օգնության ահսնել իրար»:

Մոսկվայի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, Իրաքի Պաշտպանության նախարար Մոհամմեդ Ալջավադի հետ հանդիպման ընթացքում, ԻԻՀ Պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, գոհունակություն հայտնելով Իրաքում խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման կապակցությամբ, նշել է. «Իրանն ինչպես անցյալում, ջանքեր է գործադրում, որպեսզի Իրաքում հատսատված կայունությունն ու խաղաղությունը մշտական լինեն»:

Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից այդ երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու և Գոլանի բարձունքների նկատամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումներին, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին  նշել է, որ այդ քայլերը նպաստում են տարածաշրջանում անապահովության ու անկայունության տարածմանը: Նա հավելել է. «Նման քայլերն ի վերջո վնասելու են տարածաշրջանի բռնահարված ժողովուրդներին և մասնավորապես՝ Պաղեստինի ժողովրդին»:

Հաթամին  նշել է, որ Իրանի Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու ԱՄՆ-ի քայլը մի տեսակ վրեժխնդրություն էր ՝տարածաշրջանում թաքֆիրական—ահաբեկչական խմբերի դեմ պայքարում պահակազորի կարևոր դերակատարության համար:

Իրաքի Պաշտպանության նաօարարը, բարձր գնահատելով այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ջանքերը, նշել է. «Իրաքի բոլոր կուսակցություններն ու խմբավորումները կարևորում են Իրանի դերը՝ Իրաքում և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում և ընդգծում են երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը»: