Իրանն ընդգծում է իսլամի ու քրիստոնեության միջև երկոսության կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i106780-Իրանն_ընդգծում_է_իսլամի_ու_քրիստոնեության_միջև_երկոսության_կարևորությունը
Լիբանանում ԻԻՀ մշակութային կցորդն ընդգծել է տարբեր կրոնների, այդ թվում՝ քրիստոնեության ու իսլամի միջև երկխոսության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2019 04:14 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է իսլամի ու քրիստոնեության միջև երկոսության կարևորությունը

Լիբանանում ԻԻՀ մշակութային կցորդն ընդգծել է տարբեր կրոնների, այդ թվում՝ քրիստոնեության ու իսլամի միջև երկխոսության անհրաժեշտությունը:

Մուհամմադ Մեհդի Շարիաթմադարին, շաբաթ օրը Լիբանանի արևելքում գտնվող Զահլ քաղաքում Մարմարայի մարոնիական եկեղեցու առաջնորդ Ժոզեֆ Մոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մինչ այժմ, Իրանի մասնակցությամբ, կայացել են իսլամի ու քրիստոնեության միջև երկխոսության վերաբերյալ  մի շարք հանդիումներ»:

Լիբանանի մարոնների կրոնական առաջնորդն այդ երկրի ամենաբարձրաստիճան քրիստոնյա հոգևորականն է, իսկ պատմական Զահր քաղաքը հանդիսանում է այս համայնքի ամենակարևոր քաղաքը:

Անդրադառնալով Իրանում բնակվող քրիստոնյաներին, Շարիթամադարը Ժոզեֆ Մոսի հետ խոսել է վերջիններիս իրավունքների և ազատությունների, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ ԻԻՀ քաղաքականության ամսին:   

Լիբանանում ԻԻՀ մշակութային կցորդը հանդիպել է նաև քաղաքի կաթոլիկների առաջնորդ, եպիսկոպոս Էսամ Դարիուշի հետ:

Հաղորդման համաձայն, Լիբանանում Իրանի մշակութային կցորդը հանդիպել է  քաղաքի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Անտոնիս Սուրի հետ: