Իրանը դատապարտել է Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը
https://parstoday.ir/hy/news/iran-i106962-Իրանը_դատապարտել_է_Վենեսուելայում_հեղաշրջում_իրականացնելու_ԱՄՆ_ի_ջանքերը
ԻԻՀ ԱԳՆ խոնակը դատապարտել է Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2019 05:08 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը

ԻԻՀ ԱԳՆ խոնակը դատապարտել է Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը:

Հինգշաբթի օրը, Աբբաս Մուսավին ասել է. «Իրանի իսլամական հանրապետությունը դատապարտում է Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը և այդ երկրում խռովություններ հրահրելու վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները»:

Հակադարձելով Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու և այդ երկրի հետ սպառնալիքի լեզվով խոսելու վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալն, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Այլ երկրների հետ սպառնալիքի և ուժի լեզվով խոսելը միջազգային իրավունքի և հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»: 

Նա հավելել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը կոչ եմ անում դատապարտել նման հայտարարությունները»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Ամերիկացի ռազնմատենչ պաշտոնյաները վտանգում են միջազգային կարգը և անվտանգությունը, ինչպես նաև այդ երկրի օրենսդրությունը: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային հանրությունը պատասխանատվություն ստանձնի կանխելու նման հայտարարությունները և գործողությունները»: