Ռոհանի.«Իրանի հանդեպ ցանկացած թշնամանք դատապարտված է ձախողման»
https://parstoday.ir/hy/news/iran-i106997-Ռոհանի._Իրանի_հանդեպ_ցանկացած_թշնամանք_դատապարտված_է_ձախողման
Անդրադառնալով Իրանի դեմ թշնամիների սադրաքներին, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանը դիմադրությամբ, միասնությամբ ու ապագայի հանդեպ մեծ հույսով լցված ձախողման կմատնի ցանկացած թշնամանք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2019 08:19 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի հանդեպ ցանկացած թշնամանք դատապարտված է ձախողման»

Անդրադառնալով Իրանի դեմ թշնամիների սադրաքներին, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանը դիմադրությամբ, միասնությամբ ու ապագայի հանդեպ մեծ հույսով լցված ձախողման կմատնի ցանկացած թշնամանք»:

Շաբաթ օրը Իրանում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և այս երկրին սպառնալու Միացյալ Նահանգների հետապնդած նպատակներին,  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը տարածաշրջանում ու աշխարհում իր ազդեցիկությամբ, անկախությամբ ու վեհությամբ հանդուրժելի չէ Միացյալ Նահանգների համար»:

Ընդգծելով, որ Իսլամական հեղափոխության հիմքը անկախությունն էր, Ռոհանին հստակեցրել է.«Միացյալ Նահանգներն իր անօրինական նպատակներին հասնելու համար ձգտում է նվազեցնել երկրի արժութային եկամուտը, սակայն Իսլամական հանրապետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել այդ սադրանքին դիմակայելու համար»:

Անդրադառնալով  իրանական նավթի գնորդ որոշ երկրների արտոնությունը վերացնելու ԱՄՆ-ի քայլին, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Իրանն իր նավթը վաճառում է շրջափակումներով հանդերձ»:

Խոսելով համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չիրագործվելու ուղղությամբ Սիոնիստական ռեժիմի ու Ալե Սաուդյան ռեժիմի սադրանքների մասին, Ռոհանին հավելել է.«ԱՄՆ գործող կառավարությունը ռասիստ ծայրահեղականների, սիոնիստների ու Արաբիայի գումարներով իրականացնում է իր քայլերը»: