Էրաղչի. ՀԳՀԾ-ից դուրս գալն Իրանի օրակարգում է
ԻԻՀ փոխարտգործնախարարն ընդգծելով, որ Թեհրանը դեռևս դուրս չի եկել ՀԳՀԾ-ից, նշել է. «Այս միջազգային համաձայնագրից դուրս գալն Իրանի օրակարգում է»:
Աբբաս Էրաղչին չորեքշաբթի օրը Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրուցյում նշել է, որ Իրանի բոլոր գործողություններն, այդ թվում վերջին քայլերն արվել են ՀԳՀԾ-ի շրջանակներում:
ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը դեռևս չի լքել ՀԳՀԾ-ն, սակայն համաձայնությունից դուրս գալն օրակարգում է և իրականացվելու է փուլ առ փուլ:
Նա հավելել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թևրամփը հենց սկզբից ստեղծեց մի իրավիճակ, որպեսզի Իրանը դուրս գա ՀԳՀԾ-ից, սակայն Իրանն ԱՄՆ-ի այդ քայլին խելացի պատասխան տվեց»:
Արաղչին նշել է. «ԱՄՆ-ն քայլ առ քայլ ուժեղացրեց Իրանի վրա գործադրվող ճնշումն ու խստացրեց հակաիրանական պատժամիջոցները: Սակայն Իրանը խելամտորեն սպասեց, ուշադրություն չդարձրեց ԱՄՆ-ի պատժամիջոցներին և հնարավորություն տվեց համաձայնության մյուս անդամներին»:
Իրանի փոխարտգործնախարարի խոսքերով. «ՀԳՀԾ անդամ երկրները գիտեն, որ Իրանի գործն ԱԽ-ում քննելը Իսլամական հանրապետության կարմիր գիծն է և եթե այդ գիծը չպահպանվի, ՀԳՀԾ-ն ամբողջությամբ կչեղարկվի»: