Քեմալվանդի. Իրանի քայլը հիմնված է ՀԳՀԾ-ի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i107167-Քեմալվանդի._Իրանի_քայլը_հիմնված_է_ՀԳՀԾ_ի_վրա
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակի ասելով. «ՀԳՀԾ-ի 26-րդ կետի համաձան, Իրանը կարող է մասնակի կամ ամբողջությամբդադարեցնել իր որոշ արտավորությունները»:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Մայիս 09, 2019 05:05 Asia/Tehran
  • Քեմալվանդի. Իրանի քայլը հիմնված է ՀԳՀԾ-ի վրա

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակի ասելով. «ՀԳՀԾ-ի 26-րդ կետի համաձան, Իրանը կարող է մասնակի կամ ամբողջությամբդադարեցնել իր որոշ արտավորությունները»:

ԻԻՀ պետական հեռուստատեսությանը տված հարցազրուցյում, Բեհրուզ Քեմալվանդին  սել է. «Անցած մեկ տարվա ընթացքում Իրանը միջազգային հասարակությանը ցույց տվեց իր համբերության չափը»:

Նա հավելել է. «Իրանը կողմերին երկու ամիս ժամանակ է տվել և  դրանից հետո Թեհրանն այլևս պարտավոր չի լինի վաճառել հարստացած ուրանի ավելացուկ 300 կիլոգրամը: Իսկ ծանր ջրի հարցում, Իրանը որևէ պարտավորություն չի ստանձնելու»:

Նա հույս է հայտնել,  որ Եվրոպան երկու ամսում կիրականացնի կոնկրետ քայլեր՝ ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ:

Նշելով, որ եթե Իրանի գործն ուղարկվի ՄԱԿ-ի ԱԽ, դա կլինի ՀԳՀԾ-ի վերջը, Քեմալվանդին հավելել է. «Եթե նման բան տեղի ունենա, Իրանն այլևս չի կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»:

Չորեշքաբթի օրը, Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի գործադրումը և Եվրոպային երկու ամիս է տալիս՝ համաձայնության պահպանման ուղղությամբ քայլեր անելու համար: