Իրանի ժողովորւդը աջակցում է ՀԳՀԾ-ում որոշ քայլերի դադարեցնելու Իրանի կառավարության որոշմանը
Իրանի բոլոր շրջաններում ցույցեր անցկացնելով, Իրանի ժողովուրդը իր աջակցությունն է հայտնել ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի որոշ քայլերի դադարեցման նկատմամբ:
Ուրբաթօրյա աղոթքի անցկացումից հետո Իրանի տարբեր քաղաքներում վանկարկելով «Մահ Ամերիկային» ու «Մահ Իսրայելին» կարգախոսները Իրանի ժողովուրդը կարևորել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ԱՄՆ-ի ու Եվրոպայի անհավատարմությունների դեմ կտրուկ քայլեր վերցնելու անհրաժեշտությունը:
Քայլարշավի ավարտին, Իրանի ժողովուրդը, հանդես գալով մի բանաձևով, ԱՄՆ-ի պետայրերին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած հրահրում կամ սպառնալիք, խստորեն հակադարձվելու է ժողովրդի կողմից:
Նույնպես կարևորելով օտարներին չվստահելու և իմպերիալիստների ընչաքաղցությանը չհանձնվելու անհրաժեշտությունն Իրանի ժողովուրդը կառավարությանը կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի ու Եվրոպայի անհավատարմությունների դեմ:
Մայիսի 8-ից, Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում դադարեցրել է իր մի շարք պարտավորությունները և համաձայնության մեջ մնացած երկրների 60 օր ժամկետ է տվել՝ իրենց պարտավորությունները, հատկապես՝ նավթային ու բանկային ոլորտներին առնչվող խոստումները գործադրելու համար: