10 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանում Բրիտանիայի օգտին լրտեսություն արած անձը
https://parstoday.ir/hy/news/iran-i107325-10_տարվա_ազատազրկման_է_դատապարտվել_Իրանում_Բրիտանիայի_օգտին_լրտեսություն_արած_անձը
Իրանի Դատական իշխանության խոսնակը տեղեկացրել է, որ մշակութային ներթափանցման նախագծերի մշակողը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Բրիտանիայի լրտեսական ծառայության հետ համագործակցելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2019 13:53 Asia/Tehran
  • 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանում Բրիտանիայի օգտին լրտեսություն արած անձը

Իրանի Դատական իշխանության խոսնակը տեղեկացրել է, որ մշակութային ներթափանցման նախագծերի մշակողը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Բրիտանիայի լրտեսական ծառայության հետ համագործակցելու պատճառով:

Իսլամական Հանրապետության դատական իշխանության  խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլին երկուշաբթի օրն ասել է.«Բրիթիշ քանսըլ (BC) կոչվող Բրիտանիայի մշակութային խորհրդում Իրանի  հարցով զբաղվող անձը, որ համագործակցում էր  Բրիտանիայի լրտեսական ծառայության հետ ձերբակալվել է: Նա պատասխանատու Էր մշակութային ներթափանցման նախագծերի մշակման ու ղեկավարման համար»:

Իրանի Դատական իշխանության խոսնակը հավելել է.«Ձերբակալված անձը հետաքննության ընթացքում խոստովանել է, որ ներգրավվել է Բրիտանիայի այսպես կոչված մշակութային խորհրդում և դասեր է ստացել Բրիտանիայի անվտանգության ծառայությունից: Նա նաև խոստովանել է, որ մշակութային նախագծեր իրականացնելու համար, իրեն  հանձարարություններ են տրվել: Դատարանի կայացրած վճռով նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման»: