Զարիֆը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ
Մայիս 17, 2019 14:58 Asia/Tehran
Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ Չինաստանն Իրանի ամենամեծ առևտրային գործընկերն է և ընդգծել է բազմակողմության պահպանման անհրաժեշտությունը:
Իրանի արտգործնախարարը, Չինաստան մեկնելուց առաջ, մեկնել էր Ճապոնիա, Թուրքմենստան և Հնդկաստան և հանդիպել այդ երկրների պաշտոնյաների հետ:
Ճապոնիայի, Թուրքմենստանի և Հնդկաստանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարը զրուցել է ՀԳՀԾ-ի շուրջ ձևավորված վերջին զարգացումների և ԱՄՆ-ի անհավատարմությանը դիմակալելու հարցում Իրանի գործնական քայլերի և Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի կետերի գործադրման հարցում ընդունելի քայլերի բացակայության խնդիրների մասին:
Պիտակ