Կոլումբիայում ԻԻՀ դեսպան. Բանակցելու վերաբերյալ Դոնաlդ Թրամփի հրավերը խաբեություն է
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ դիվանագիտական ճգնաժամին, Կոլումբիայում Իրանի դեսպանը հայտարարել է. «Քանի դեռ ԱՄՆ նախագահն իրեն չի դրսևորել որպես հասուն մարդ, բանակցություններն անհնար են»:
El Espectador թերթին տված հարցազրույցում, Կոլումբիայում Իրանի դեսպան Մոհամմադալի Զիային, անդրադառնալով բանակցության վերաբերյալ Իրանին ուղղված ԱՄՆ նախագահի կոչին, հայտարարել է. «Իրանին բանակցության հրավիրելու կոչը խաբեություն է: ՀԳՀԾ-ից դուրս գալով, Թրամփը ցույց տվեց, որ չի ձգտում բանակցության, այլ պարզապես կազմակերպել է շոու՝ իր նախընտրական քարոզարշավի համար»:
Խոսելով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի աննախադեպ պատժամիջոցների մասին, Զիային նշել է. «ԱՄՆ-ն փորձում է օգտվելով իր հնարավորություններից, մյուս երկրներին համոզել պատժամրիջոցների հարցում միանալ իրեն: Այդ քայլը միջամտություն է մեկ այլ երկրի ներքին գործերին և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»:
Իրանը հայտարարել է, որ պատրաստ չէ բանակցել ճնշումների տակ և նախընտրում է դիմակայել դրանց: