Ռուսաստան.«Իրանի քայլերը ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս չեն գտնվում»
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է.«Իրանի քայլերը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս չեն գտնվում և Իրանը չի խախտել միջազգային համաձայնագիրը»:
Միխայիլ Ուլյանովն ընդգծել է.«Իրանը մայիսի սկզբին հայտարարեց ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին:Ներկա դրությամբ Իրանը դուրս չի եկել միջազգային համաձայնագրով թույլատրված միջուկային ծրագրի պարամետրերից»:
Ուլյանովը հավելել է.«Իրանի քայլը չի խախտում ՀԳՀԾ-ի շրջանակում այդ երկրի պարտավորությունները և ըստ միջուկային համաձայնագրի՝ Իրանը իրավունք ունի 300 կգ հարստացված ուրան և 130 տոննա ծանր ջուր ունենալ իր տրամադրության տակ»:
Ռուս պաշտոնյան հստակեցրել է.«Իրանը մեծ պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները և ելնելով այս երկրի դիրքորոշումից, պահպանվել է միջուկային գործարքը»:
ՀԳՀԾ-ի շրջանակում Եվրոպայի կողմից գործնական քայլ արվելու համար Իրանի կողմից տրամադրված 60-օրյա ժամկետին հաջորդող շրջանի մասին Ուլյանովն ասել է.«Թեհրանի հաջորդ քայլը կարող է լինել Արաքի ծանր ջրի ռեակտորի արդիականացման նախածգի վերանայումը և ուրանի հարստացման մակարդակի բարձրացումը»: