Ռոհանի. Իրանի ժողովուրդը թշնամուն կստիպի զղջալ իր քայլերի համար
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանի ժողովուրդը մեկ անգամ ևս թշնամու կստիպի զղջալ տնտեսական պատերազմ սկսելու համար»:
Չորեքշաբթի օրը, Թեհրանում կայացած Ազատարամտիկների 12-րդ համաժողովում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին ասել է. «Թշնամիները ճնշում են գործադրում, որպեսզի Իրանի ժողովրդին ստիպեն զղջալ իր անկախության համար: Սակայն իրանցիները ցույց կտան, որ հաշվի չեն առնում թշնամու սպառնալիքները և նրանց կստիպեն մեկ անգամ ևս զղջալ իրենց քայլերի համար»: Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի հակաիրանական խիստ պատժամիջոցներին, Ռոհանին նշել է, որ դրանց առկայությամբ հանդերձ, Իրանի ժողովուրդը շարունակել է կանգուն մնալ ու դիամդրել և չի հանձնվել ճնշումներին:ԻԻՀ նախագահը հավելել է. «Դիմում եմ Իրանի ժողովրդին. միասնականությամբ, դիմադրությամբ ու կայունությամբ, կարող ենք չեզոքացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի սադրանքները»: