Ֆրանսիայում ԻԻՀ դեպսան. Իրանի ռազմական դոկտրինայում ատոմային զենքի համար տեղ չկա
https://parstoday.ir/hy/news/iran-i107798-Ֆրանսիայում_ԻԻՀ_դեպսան._Իրանի_ռազմական_դոկտրինայում_ատոմային_զենքի_համար_տեղ_չկա
Ֆրանսիայում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ միջուկային զենքը երբեք ներառված չի եղել Իրանի ռազմական դոկտրինայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2019 05:01 Asia/Tehran
  • Ֆրանսիայում ԻԻՀ դեպսան. Իրանի ռազմական դոկտրինայում ատոմային զենքի համար տեղ չկա

Ֆրանսիայում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ միջուկային զենքը երբեք ներառված չի եղել Իրանի ռազմական դոկտրինայում:

Երկուշաբթի օրը, «Լարվածությունների մեծացումը Պարսից Ծոցում» թեմայով կոնֆերանսում, Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանի ռազմական դոկտրինայում երբեք ատոմային զենք ներառված չի եղել: Նա հավելել է, որ այս մասին նշված է ոչ միայն Իրանի գերագույն առաջնորդի կողմից հրապարակված ֆեթվայում, այլ նաև ՀԳՀԾ-ում, որին Իրանի հավատարմությունը 14 անգամ ապացուցվել է  Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության զեկույցներում:

Նշելով, որ Իրանը պատրաստ է Պարսից Ծոցի տարածաշրջանի երկրների հետ բանակցությունների և քննարկումների միջոցով լուծել առկա խնդիրները, Ղասեմին հավելել է. «Այլ երկրներն են, որ չեն պատասխանել տարածաշրջանում խաղաղության հաստատման  ու կայունության ամրապնդման ուղղությամբ Իրանի բարյացակամության կոչերին»:

Ղասեմին հավելել է. «Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատումն այն ժամանակ միայն իրականություն կդառնա, եթե հաշվի առնվեն Պարսից Ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»: