ԻԻՀ Անվտանգության բարձրագույն խորհուրդ. ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների դադարեցումը շարունակվելու է
https://parstoday.ir/hy/news/iran-i107832-ԻԻՀ_Անվտանգության_բարձրագույն_խորհուրդ._ՀԳՀԾ_ով_նախատեսված_պարտավորությունների_դադարեցումը_շարունակվելու_է
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահը հայտարարել է, որ Իրանը շարունակելու է ՀԳՀԾ-ով ստանձնած՝ նավթային ու բանկային ոլորտում իր պարտավորությունների դադարեցման ընթացքը, մինչև համաձայնությունից առաջ եղած վիճակին հասնելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2019 07:49 Asia/Tehran
  • ԻԻՀ Անվտանգության բարձրագույն խորհուրդ. ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների դադարեցումը շարունակվելու է

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահը հայտարարել է, որ Իրանը շարունակելու է ՀԳՀԾ-ով ստանձնած՝ նավթային ու բանկային ոլորտում իր պարտավորությունների դադարեցման ընթացքը, մինչև համաձայնությունից առաջ եղած վիճակին հասնելը:

Երեքշաբթի օրը, Քեյվան Հասրեյին ասել է. «ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների դադարեցման մասին տեղեկությունները կհաղորդվեն մանրամասնորեն»:

Անցած շաբաթ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, Նաթանզի ատոմային կառույցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել էր ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների դադարեցման՝ Ազգային անվտանգության խորհրդի ծրագիրը:

Միջազգային ու տարածաշրջանային շրջանակներում արձագանք գտած հաղորդումներում, ԶԼՄ-ները ներկայացրել են Իրանի հնարավորություններն ու որոշումները՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր վերջին որոշումների իրագործման կապակցությամբ:

ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համաձայն, պատժամիջոցների վերսկսման դեպքում, Իրանը կարող է դադարեցնել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը: