ԻԻՀ Անվտանգության բարձրագույն խորհուրդ. ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների դադարեցումը շարունակվելու է
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահը հայտարարել է, որ Իրանը շարունակելու է ՀԳՀԾ-ով ստանձնած՝ նավթային ու բանկային ոլորտում իր պարտավորությունների դադարեցման ընթացքը, մինչև համաձայնությունից առաջ եղած վիճակին հասնելը:
Երեքշաբթի օրը, Քեյվան Հասրեյին ասել է. «ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների դադարեցման մասին տեղեկությունները կհաղորդվեն մանրամասնորեն»:
Անցած շաբաթ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, Նաթանզի ատոմային կառույցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել էր ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների դադարեցման՝ Ազգային անվտանգության խորհրդի ծրագիրը:
Միջազգային ու տարածաշրջանային շրջանակներում արձագանք գտած հաղորդումներում, ԶԼՄ-ները ներկայացրել են Իրանի հնարավորություններն ու որոշումները՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր վերջին որոշումների իրագործման կապակցությամբ:
ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համաձայն, պատժամիջոցների վերսկսման դեպքում, Իրանը կարող է դադարեցնել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը: