ՀԳՀԾ-ի կողմերը պետք է սահմանված ժամկետում ապահովեն Իրանի շահերը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ ՀԳՀԾ-ին հավատարիմ լինելու վերաբերյալ ԱԷՄԳ-ի զեկույցը վկայում է իր միջազգային պարտավորությունների նկատմամբ Իրանի հավատարմության մասին:
Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է. «ՀԳՀԾ-ի եվրոպական անդամները պետք է սահմանված ժամկետում, գործնական քայելրով ապահովեն ՀԳՀԾ-ում Իրանի շահերը»:
Ղարիբաբադին հավելել է. «ՀԳՀԾ-ի մյուս կողմերը պետք է իրագործեն իրենց պարտավորությունները, քանի որ հակառակ դեպքում, համաձայնության ճակատագիրը վտանգվում է»:
Ուրբաթ օրը հրապարակված հերթական զեկույցում, ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, ներառյալ՝ ուրանի հարստացման շեմը և ծավալները:
Վերջերս Իրանը հայտարարեց, որ եթե Եվրոպան 60 օրում չապահովի ՀԳՀԾ-ում ԻԻՀ շահերը, Թեհրանը կվերանայի ծանր ջրի արտադրության ու պահպանման, ինչպես նաև ատոմային ռեակտորի կառուցման պայմանները: