Ալի Լարիջանի. «Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների վարքագիծը երկարատևում կվնասի նրանց»
https://parstoday.ir/hy/news/iran-i107990-Ալի_Լարիջանի._Սաուդյան_Արաբիայի_և_Էմիրությունների_վարքագիծը_երկարատևում_կվնասի_նրանց
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Երկարատևում Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների վարքագիծը կվնասի նրանց»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 02, 2019 19:05 Asia/Tehran
  • Ալի Լարիջանի. «Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների վարքագիծը երկարատևում կվնասի նրանց»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Երկարատևում Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների վարքագիծը կվնասի նրանց»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կիրակի օրը Թեհրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ցավոք անցած տարիներին տարածաշրջանի որոշ արաբական երկրներ միավորվեցին Սիրիայի դեմ և այս երկրի դեմ աշխատեցին, սակայն սիրիացիների դիմադրության շնորհիվ նրանք պարտություն կրեցին»:

Լարիջանին հստակեցրել է.«Սիրիայի իշխանությունն անցած տարիներին տեղի ունեցած չարագործությունների ընթացքում խոհեմ քայլեր կատարեց և իր սեփական դիմադրության շնորհիվ հաղթեց»:

Թեհրանում Սիրիայի դեսպանը ևս ասել է.«Սիոնիստական ռեժիմը Սիրիայում պատերազմն սկսվելուց ի վեր, մշտապես համագործակցել է ահաբեկչական խմբավորումների հետ և փորձել է վնասել Սիրիային»:

Նշելով, որ Սիրիայում Իրանը ներկա է Դամասկոսի խնդրանքով և ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով, Ադնան Մահմուդը հստակեցրել է. «Տարածաշրջանում ներկա պատերազմն ընթանում է Դիմադրության ճակատի դեմ»: