Իրանի պաշտպանության ոլորտի մասնագետները պատժամիջոցները վերածել են հնարավորությունների
https://parstoday.ir/hy/news/iran-i108028-Իրանի_պաշտպանության_ոլորտի_մասնագետները_պատժամիջոցները_վերածել_են_հնարավորությունների
Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարարությունը, նշելով Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտի մասնագետները պատժամիջոցները վերածել են հնարավորթյան՝ երկրի պաշտպանական կարողությունների զարգացման համար:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունիս 03, 2019 14:57 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության ոլորտի մասնագետները պատժամիջոցները վերածել են  հնարավորությունների

Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարարությունը, նշելով Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտի մասնագետները պատժամիջոցները վերածել են հնարավորթյան՝ երկրի պաշտպանական կարողությունների զարգացման համար:

Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարարությունը, մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ համաշխարհային իմպիրիալիզմը պետք է իմանա, որ այսօր Արևմտյան Ասիայում ոչ մի հարց չի կարգավորվում  առանց Իրանի մասնակցության, և իսլամական դիմակայության ճակատի ձևավորումը Սիոնիստական օկուպանտ ռեժիմին և նրան հովանավորող արևմտյան և մի քանի արաբական երկրներին  ավելի քան երբևէ, մղձավանջի է մատնել:

Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարարությունն անդրադառնալով Իսլամական Հանրապետության պաշտպանական և կանխարգելիչ կարողությունների զարգացմանը հայտարարել է, որ Իրանի մասնագետները կասեցրել են թշնամու ցանկացած սպառնալիքը և պատժամիջոցները վերածել են պաշտպանական կարողությունների զարգացման հնարավորության, և  նրանք կշարունակեն այս ճանապարհը:

Հունիսի 4-ին լրանում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 30-րդ տարելիցը: