Իրանի պաշտպանության ոլորտի մասնագետները պատժամիջոցները վերածել են հնարավորությունների
Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարարությունը, նշելով Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտի մասնագետները պատժամիջոցները վերածել են հնարավորթյան՝ երկրի պաշտպանական կարողությունների զարգացման համար:
Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարարությունը, մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ համաշխարհային իմպիրիալիզմը պետք է իմանա, որ այսօր Արևմտյան Ասիայում ոչ մի հարց չի կարգավորվում առանց Իրանի մասնակցության, և իսլամական դիմակայության ճակատի ձևավորումը Սիոնիստական օկուպանտ ռեժիմին և նրան հովանավորող արևմտյան և մի քանի արաբական երկրներին ավելի քան երբևէ, մղձավանջի է մատնել:
Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարարությունն անդրադառնալով Իսլամական Հանրապետության պաշտպանական և կանխարգելիչ կարողությունների զարգացմանը հայտարարել է, որ Իրանի մասնագետները կասեցրել են թշնամու ցանկացած սպառնալիքը և պատժամիջոցները վերածել են պաշտպանական կարողությունների զարգացման հնարավորության, և նրանք կշարունակեն այս ճանապարհը:
Հունիսի 4-ին լրանում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 30-րդ տարելիցը: