Իրան.«Սուդանի ներքին խմբերը պետք է հարգեն ժողովրդի ցանկությունը»
(last modified Tue, 04 Jun 2019 12:46:43 GMT )
Հունիս 04, 2019 17:16 Asia/Tehran
  • Իրան.«Սուդանի ներքին խմբերը պետք է հարգեն ժողովրդի ցանկությունը»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, Սուդանում իշխանության համար ընթացող կռիվների վերաբերյալ ասել է.«Խորապես մտահոգ ենք Սուդանում իշխանության համար ընթացող կռիվների և այս երկիրը օտարերկրյա առանցքների հակամարտության բեմը դառնալու համար, ուստի Սուդանի ներքին խմբերին կոչ ենք անում հարգել ժողովրդի ցանկությունը»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Հուսով ենք Սուդանի ներքին խմբերը ժողովրդի ցանկությունը հարգելու հիմամբ վերջ կտան բախումներին և քայլեր կկատարեն Սուդանի ժողովրդի անվտանգության և ներքին կայունության վերականգնման ուղղությամբ»:

Կարևորելով ժողովրդի պահանջներին ու ցանկություններին ուշադրություն դարձնելու,  և երկրի գործերի պատասխանատվությունը ոչ-զինվորականներին փոխանցելու  անհրաժեշտությունն Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Անհրաժեշտ է, որ այդ ճգնաժամի մեջ ներքաշված բոլոր ներքին խմբերը խուսափեն միմյանց մեղադրելու, ներքին ատելությունն ու անվստահությունը խորացնելու քայլերից և փորձեն քաղաքական ու ժողովրդական եղանակներով և խմբերի միջև բանակցություններ անցկացնելու միջոցով դուրս գալ այդ ճգնաժամից»:

Մուսավին նաև Սուդանի ժողովրդին կոչ է արել զգուշանալ այն խմբերի միջամտությունից, որոնք  ներգրավված են եղել  երկրում ահաբեկչություն  ու ծայրահեղականություն տարածելու և բռնություններ  իրականացնելու  գործում: