Իրան.«Սուդանի ներքին խմբերը պետք է հարգեն ժողովրդի ցանկությունը»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, Սուդանում իշխանության համար ընթացող կռիվների վերաբերյալ ասել է.«Խորապես մտահոգ ենք Սուդանում իշխանության համար ընթացող կռիվների և այս երկիրը օտարերկրյա առանցքների հակամարտության բեմը դառնալու համար, ուստի Սուդանի ներքին խմբերին կոչ ենք անում հարգել ժողովրդի ցանկությունը»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Հուսով ենք Սուդանի ներքին խմբերը ժողովրդի ցանկությունը հարգելու հիմամբ վերջ կտան բախումներին և քայլեր կկատարեն Սուդանի ժողովրդի անվտանգության և ներքին կայունության վերականգնման ուղղությամբ»:
Կարևորելով ժողովրդի պահանջներին ու ցանկություններին ուշադրություն դարձնելու, և երկրի գործերի պատասխանատվությունը ոչ-զինվորականներին փոխանցելու անհրաժեշտությունն Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Անհրաժեշտ է, որ այդ ճգնաժամի մեջ ներքաշված բոլոր ներքին խմբերը խուսափեն միմյանց մեղադրելու, ներքին ատելությունն ու անվստահությունը խորացնելու քայլերից և փորձեն քաղաքական ու ժողովրդական եղանակներով և խմբերի միջև բանակցություններ անցկացնելու միջոցով դուրս գալ այդ ճգնաժամից»:
Մուսավին նաև Սուդանի ժողովրդին կոչ է արել զգուշանալ այն խմբերի միջամտությունից, որոնք ներգրավված են եղել երկրում ահաբեկչություն ու ծայրահեղականություն տարածելու և բռնություններ իրականացնելու գործում: