Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Կատարի Էմիրի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i108083-Ռոհանին_հեռախոսազրույց_է_ունեցել_Կատարի_Էմիրի_հետ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Կատարի Էմիրի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է.««Իրանը ձգտում Է հասնել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման և ցանկություն չունի ու հակված չԷ բախումների մեջ մտնել այլ երկրների հետ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 05, 2019 17:56 Asia/Tehran
  • Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Կատարի Էմիրի հետ

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Կատարի Էմիրի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է.««Իրանը ձգտում Է հասնել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման և ցանկություն չունի ու հակված չԷ բախումների մեջ մտնել այլ երկրների հետ»:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը Կատարի Էմիր Թամիմ Բին Համադ Ալ-ե Սանիի հետ  հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորելով Ֆեթրի բարեբաստիկ տոնի կապակցությամբ, հավելել է.«Եթե որևէ երկիր Իրանի դեմ անխոհեմ քայլ կատարի, ապա, անկասկած, կբախվի վճռական պատասխանի, որը նրան  կստիպի զղջալ իր արածի համար»:

Ընդգծելով, որ տարածաշրջանի խնդիրները  ռազմական լուծում չունեն, Ռոհանին հստակեցրել է.«Իրանը դեմ է պատերազմին, ճնշմանն ու պատժամիջոցներին»:

Նշելով, որ Արաբիան ու Էմիրությունները սխալ հարաբերություններ ունեն Իրանի, Եմենի ու Կատարի հետ, Ռոհանին ասել է.«Սաուդցիների ու էմիրաթցիների այդ վարքագծից կտուժի ողջ տարածաշրջանը»:

Կատարի Էմիր Թամիմ Բին Համադ Ալ-ե Սանին ևս շնորհավորելով Ֆեթրի բարեբաստիկ տոնի կապակցությամբ, պատմական է որակել Իրանի ու Կատարի հարաբերությունները: Բարձր գնահատելով Կատարի նկատմամբ Թեհրանի դիրքորոշումը, Կատարի Էմիրն ասել է.«Դոհան երբեք չի մոռանա Թեհրանի կառուցողական դիրքորոշումը, ուստի Կատարը ցանկանում է բոլոր ոլորտներում ընդլայնել իր հարաբերություններն Իրանի հետ»: