Իրանի խորհրդարանի նախագահ.«Դարի գործարքը» դարձել է աննկարագիր Սիոնիստական ռեժիմի խնդիրը»
https://parstoday.ir/hy/news/iran-i108204-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Դարի_գործարքը_դարձել_է_աննկարագիր_Սիոնիստական_ռեժիմի_խնդիրը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը «դարի գործարք» կեղծ նախագիծը վերածել է աննկարագիր Սիոնիստական ռեժիմի խնդրի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2019 07:42 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ.«Դարի գործարքը» դարձել է աննկարագիր Սիոնիստական ռեժիմի խնդիրը»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը «դարի գործարք» կեղծ նախագիծը վերածել է աննկարագիր Սիոնիստական ռեժիմի խնդրի»:

Կիրակի օրը, խորհրդարանի դռնբաց նիստում, բարձր գնահատելով  Իրանի ժողովրդի մասնակցությունը Ղոդսի օրվա քայլարաշավին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«Այս ներկայություն, աննկարագիր Սիոնիստական ռեժիմի համար  «դարի գործարքը» վերածեց խնդրի»:

Լարիջանին հավաստիացրել է, որ եթե կողմերը ձգտում են Պաղեստինի հարցի ժողովրդավարական կարգավորմանը, պետք է հետևեն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցուցումներին և լսեն պաղեստինցիների ձայնը:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, Իրանի օրենսդիր իշխանության ղեկավարն ասել է.«Ֆրանսիայի նախագահի այդ խոսքերը չափազանց ցավալի ու անփորձ էին և ոչ մի առնչություն չունեին ԻԻՀ նախագահի հետ բանակցության կամ հեռախոսազրույցի ժամանակ ասված նրա խոսքերի հետ»:

Անցած հինգշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամլո ասուլիսում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր.«Փարիզն ու Վաշինգտոնն Իրանի հարցում ունեն ընդհանուր մոտեցումներ և համոզված են,. որ պետք է սկսել նոր բանակցություններ՝ ՀԳՀԾ-ի կետերի ընդլայնման համար»: