Զարիֆ.«Եվրոպան այն դիրքում չէ, որ քննադատի Իրանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i108205-Զարիֆ._Եվրոպան_այն_դիրքում_չէ_որ_քննադատի_Իրանին
Իրանի արտգործնախարարն ասել է.«Եվրոպացիներն այն դիրքում չեն, որ անգամ ՀԳՀԾ-ին չառնչվող ոլորտներում քննադատեն Իրանին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2019 12:25 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եվրոպան այն դիրքում չէ, որ քննադատի Իրանին»

Իրանի արտգործնախարարն ասել է.«Եվրոպացիներն այն դիրքում չեն, որ անգամ ՀԳՀԾ-ին չառնչվող ոլորտներում քննադատեն Իրանին»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ, նշելով, որ ՀԳՀԾ-ում ոչ թե քայլը, այլ արդյունքն է կարևոր, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Եվրոպացիների և ՀԳՀԾ-ի մյուս անդամների պարտականությունն է բարելավել Իրանի տնտեսական պայմանները»:

Անդրադառնալով Իրանի կողմից եվրոպացիների համար սահմանված 60-օրյա ժամկետին, Զարիֆը նշել է, որ եթե այդ 60 օրվա ընթացքում եվրոպացիները չկատարեն իրենց հանձնառությունները, Իրանն այլ քայլի կդիմի:

Քննադատելով Ասիայի արևմուքում արևմտյան երկրների միջամտությունը, Զարիֆն ասել է.«Արևմտյան երկրների քաղաքականությունը վնասից բացի, այլ ձեռքբերում չունի Արևմտյան Ասիայի համար»:

Իրանի արտգործախարարներն անդրադարձել է տարբեր երկրների բարձրաստիճան այրերի Իրան կատարելիք այցելությանը: Նա նշել է, որ հունիսի 10-ն և 12-ին, Ճապոնիայի վարչապետի ու Գերմանիայի արտգործնախարարի այցելությունը Թեհրան և ԻԻՀ նախագահի այցելությունը  Բիշկեկ և Դուշանբե, Թեհրանի համար  լավ առիթ է՝ իր քաղաքականությունները ներկայացնելու և աշխարհում բազում խնդիրների հանգեցրած քաղաքականություններին դիմակայելու խնդրին լուծում գտնելու համար: