Ռոհանի. Իրանը ճնշումների հետևանքով չի կանգնի փակուղու առջև
https://parstoday.ir/hy/news/iran-i108264-Ռոհանի._Իրանը_ճնշումների_հետևանքով_չի_կանգնի_փակուղու_առջև
Նշելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը բացի երկրների համագործակցության և տարածաշրջանի անվտանգության վրա բացասաբար ազդելուց, այլ արդյուքն չի ունեցել, ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը ճնշումների հետևանքով չի կանգնի փակուղու առջև»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունիս 11, 2019 03:56 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը ճնշումների հետևանքով չի կանգնի փակուղու առջև

Նշելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը բացի երկրների համագործակցության և տարածաշրջանի անվտանգության վրա բացասաբար ազդելուց, այլ արդյուքն չի ունեցել, ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը ճնշումների հետևանքով չի կանգնի փակուղու առջև»:

Երկուշաբթի օրը, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ տարածաշրջանի ապահովությունը հնարավոր չէ հաստատել Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու միջոցով, Հասան Ռոհանին հավելել է. «ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով գնում է դեպի տնտեսական պատերազմ, քանի որ Իրանը կանգնելու է նրանց դեմ, ովքեր խանգարում են դեղորայքի ու սննդի հասանելիությանը մարդկանց»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպական երեք երկրների ղեկավարների խոստումներին առ այն, որ ջանքեր կգործադրեն ՀԳՀԾ-ում Իրանի շահերն ապահովելու ուղղությամբ, Ռոհանին ասել է. «Եթե եվրոպական երկրները համոզված են, որ ՀԳՀԾ-ն նպաստում է Իրանի ու Եվրոպայի հարաբերություններին և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, պետք է ավելի լուրջ քայլեր անեն այն պահպանելու ուղղությամբ»:

Ռոհանին նշել է, որ այն հայտարարությունները, թե Իրանը ձգտում է միջուկային զենք արտադրել, անհիմն  են: Նա հավելել է. «ԱԷՄԳ-ի 15 զեկույցները և ատոմային զենքի արգելված լինելու վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի ֆեթվան վկայում են այն մասին, որ այս հայտարարություններն անհիմն  են»:

Հանդիպման ընթացքում, Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը նշել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը սխալ էր: Նա հավելել է. «Գերմանիան շատ տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի հետ՝ կապված Իրանի նկատմամբ կիրառվող քաղաքականության հետ և փորձում է եվրոպական այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ, պահպանել ՀԳՀԾ-ն և կատարել իր պարտավորությունները»:

Նա հավելել է. «Եթե որևէ մեկը ծանոթ է Իրանի պատմությանն ապա պետք է իմանա, որ ճնշումների քաղաքականությունն այս դեպքում անօգուտ է»: