Զարիֆ. ԱՄԷ-ն փորձում է դառնալ երկրորդ Իսրայել
Արաբալեզու լրատվամիջոցներից մեկին տված հաևցազրուցյում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «ԱՄԷ-ն միլիարդավոր դոլարներ է ծախսում զենք գնելու համար, փորձելուվ դառնալ երկրորդ Իսրայել»:
Ալ Արաբիաա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Զարիֆն ասել է. «Տարածաշրջանի երկու կամ երեք արաբական երկրներ կարծում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատելով, կկարողանան պահպանել իրենց անվտանգությունը: Սակայն նրանք սխալվում են»:
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «ԱՄՆ-ին երբեք թույլ չենք տա միակողմանի կերպով պատերազմել մեր ժողովրդի դեմ: Եվ պետք է ասեմ, որ այդ դդեպքում, բոլորն են վնասվելու, քանի որ պատերազմը պատերազմ է»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, Զարիֆն ասել է. «Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նախագահի տնտեսական պատերազմն ահաբեկչություն է, իսկ Իրանը չի բանակցում ահաբեկիչների հետ»:
Ալ Արաբիա հեռուստաընկերությանը տված Զարիֆի հարցազրույցը հեռարձակվելու է այսօր: