Ռոհանի. Ամերիկան լուրջ սպառնալիք է դարձել տարածաշրջանի և աշխարհի կայունության համար
(last modified Fri, 14 Jun 2019 12:43:59 GMT )
Հունիս 14, 2019 17:13 Asia/Tehran
  • Ռոհանի. Ամերիկան լուրջ սպառնալիք է դարձել տարածաշրջանի և աշխարհի կայունության համար

ԻԻՀ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները օգտագործելով տնտեսական, ֆինանսական եւ ռազմական հնարավորությունները, լուրջ սպառնալիք է դարձել տարածաշրջանի և աշխարհի կայունության համար:

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հավելել է, որ  ծայրահեղականությունը, միակողմանիությունը, այլ երկրների ներքին գործերին միջամտությունը, միջազգային հանրությանը վտանգավոր իրավիճակում է դրել, ինչը կարող է սպառնալ աշխարհի բոլոր երկրների կայունությունն ու շահերը:

Անդրադառնալով Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանի դերակատարությանը, Ռուհանին հստակեցրել է, որ Իրանը պայքարել է Իրաքում և Սիրիայում խաղաղության համար, Աֆղանստանում կառուցողական դեր է խաղացել ՄԱԿ-ի հետ ծայրահեղականության դեմ պայքարում և  այժմ աջակցում է Եմենում խաղաղություն հաստատելու համար: 

ԻԻՀ նախագահն ասելով, որ Իրանը միշտ պատրաստ է համագործակցել տարածաշրջանի և հարևան երկրների հետ հավելել է, որ պետք է դիմակայել  միակողմանիությունը, քանի որ ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի բիզնեսի դեմ պայքարի համար, անհրաժեշտ է բազմակողմանիությունը: ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ն կարեւոր ձեռքբերում է բնութագրել բազմակողմ դիվանագիտության ոլորտում: Նա հավելել է, որ հաշվի առնելով ՄԱԿ-ի կողմից ներկայացրած 15 զեկույցները, Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին,  երբ ԱՄՆ միակողմանի դուրս  է եկել միջուկային համաձայնագրից, Իրանը ՀԳՀԾ-ի մյուս անդամներին կոչ է անում անհապաղ, իրականացնել իրենց պարտականությունները ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերը ապահովելու համար: 

Շանհայի Համագործակցության Կազմակերպության  19-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Ղրղզստանում 11 երկրների, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների մասնակցությամբ: