Հունիս 14, 2019 20:08 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում անվտանգության պահպանման անհրաժեշտությունը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԻԻՀ ու Ռուսաստանի նախագահները:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել են տարածաշրջանում անվտանգության ապահովման  և ահաբեկչության դեմ պայքարելու համար Թեհրան-Մոսկվա համագործակցության ընդլայնումը:

Շանհայի Համագործակցության Կազմակերպության նիստի շրջանակուներում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նաև հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ջին Պինգի հետ: 

Շանհայի Համագործակցության Կազմակերպության  19-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Ղրղզստանում 11 երկրների, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Պակիստան և  Իրանի ղեկավարների մասնակցությամբ:

Պիտակ