Ռոհանի.«Թեհրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Դոհայի հետ»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շաբաթ օրը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացված «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» CICA-ի 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալե Սանիի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Երկկողմ ու բազմակողմ խորհրդակցությունն ու առավել համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների կարգավորման և տարաձայնությունների նվազման միակ ելքերն են և Իրանը մշտապես պատրաստ է ներգրավվել այս ոլորտում»:
Հարևան ու բարեկամ երկրների, հատկապես Կատարի հետ հարաբերությունների ընդլայնումն ԻԻՀ արտաքին քաղաքականության գերակայություններից համարելով, Ռոհանին նշել է.«Իսլամ աշխարհը միասնության կարիք ունի և Թեհրանն ու Դոհան անշուշտ կարող են այս ոլորտում համագործակցել միմյանց հետ»:
Նշելով, որ երկու երկրի եղբայրական ու բարեկամական կապերը բխում են տարածաշրջանի ժողովուրդների շահերից, ԻԻՀ նախագահն ասել է.«Երկու երկրի տնտեսական հարաբերությունների առավել քան երբևէ ամրապնդման համար կան բազում հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել երկու ժողովուրդների շահերի ուղղությամբ»:
Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալե Սանին այդ հանդիպման մասին ասել է.«Տարածաշրջանում բոլոր տարաձայնությունները կարելի է կարգավորել միմիայն երկխոսության, համագործակցության և քաղաքական ճանապարհներին հետևելու միջոցով»:
Կատարի Էմիրը նաև Դոհայի պատրաստակամությունն է հայտնել բոլոր ոլորտներում Թեհրանի հետ իր հարաբերություններն ընդլայնելու համար: