Իրանի խորհրդարանի նախագահը քննադատել է ՀԳՀԾ-ի հարցով Ֆրանսիայի գործելաոճը
https://parstoday.ir/hy/news/iran-i108430-Իրանի_խորհրդարանի_նախագահը_քննադատել_է_ՀԳՀԾ_ի_հարցով_Ֆրանսիայի_գործելաոճը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, քննադատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում այդ երկրի գործելաոճը, ընդգծել է.«Իրանի հետ ֆինանսական փոխանակումների INSTEX մեխանիզմը մնացել է թղթի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2019 14:00 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահը քննադատել է ՀԳՀԾ-ի հարցով Ֆրանսիայի գործելաոճը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, քննադատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում այդ երկրի գործելաոճը, ընդգծել է.«Իրանի հետ ֆինանսական փոխանակումների INSTEX մեխանիզմը մնացել է թղթի վրա»:

Ինչպես հաղորդում է խորհրդարանի լրատվական գործակալությունը, այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ՀԳՀԾ-ն պահպանելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի տված խոստումը չի իրականացել, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հավելել է.«Երկու երկրի խորհրդարանների պատգամավորները կարող են կարևոր դերակատարություն ունենալ որոշումների կայացման հարցում»:

Ընդգծելով երկու երկրի տնտեսական հարաբերությունների կարևորությունը, Լարիջանին հստակեցրել է.«Այն պայմաններում, երբ միջբանկային հարաբերությունների պայմաններ չկան, երկու կողմերի ընկերությունները չեն կարող  տնտեսական համագործակցություն ունենալ»:

Այդ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրի խորհրդարանական հարաբերությունների նշանակությանը, Մարիել Դը Սարնեզն ասել է.«Ֆրանսիան վճռական է տրամադրված ՀԳՀԾ-ի պահպանման հարցում ,և այդ կամքը կա նաև Եվրամիության մոտ»:

Նշելով,որ արևմտյան Ասիայում անվտանգության պահպանումը շատ կարևոր է, Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հավելել է.«Ֆրանսիան ձգտում է քաղաքական ճանապարհով Սիրիայի ու Եմենի հարցի լուծման»: