Էրաղչի. Իրանի դեմ ԱՄՆ-ի մղած տնտեսական պատերազմը, խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i108436-Էրաղչի._Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_մղած_տնտեսական_պատերազմը_խաթարում_է_տարածաշրջանի_անվտանգությունը
ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալը և միջուկային բանակցություններում Իրանի բանագնացը, Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2019 03:51 Asia/Tehran
  • Էրաղչի. Իրանի դեմ ԱՄՆ-ի մղած տնտեսական պատերազմը, խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը

ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալը և միջուկային բանակցություններում Իրանի բանագնացը, Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը»:

Շաբաթ օրը,  Մարիել դե Սարնեսի հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է. «Տնտեսական պատերազմը, որ ԱՄՆ-ն սկսել է Իրանի ժողովրդի դեմ, խաթարում է տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը և լարվածություն է առաջացնում տարածաշրջանում»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ն միակ դիվանագիտական ձեռքբերումն էր՝ տարածաշրջանի խնդիրները բանակցության միջոցով լուծելու համար, Էրաղչին հավելել է. «Այս համաձայնությունից դուրս գալով, ԱՄՆ-ն վտանգել է դիվանագիտությունը և համաշխարհային բազմակողմանի համակարգը»:

Հանդիպման ընթացքում, խոսելով այն մասին, որ ՀԳՀԾ-ն դիվանագիտական մեծ ձեռքբերում է, Մարիել դե Սարնեսը հավելել է. «ՀԳՀԾ-ի պահպանումը շատ կարևոր է, և բոլոր կողմերը պետք է գործադրեն առավելագույն ջանքերն այն պահպանելու համար»: